Կրեմլ.«ԱՄՆ-ն բոյկոտը դարձրել է առևտրային շահույթի գործիք»
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն բոյկոտը դարձրել է առևտրային շահույթի գործիք:
Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Դմիտրի Պեսկովն ասել է.«Իր առևտրային շահերի պահպանելու համար, ԱՄՆ-ը ապօրինի պատժամիջոցներ է իրականացնում , որոնք բոլորը վնասկար քայլեր են»:
Անդրադառնալով Վենեսուելային հովանավորելու պատճառով, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Կրեմլի խոսնակն ասել է.«Վաշինգտոնն այն պայմաններում է առևտրային պատժամիջոցներ սահմանում, երբ միջազգային օրենքների տեսանկյունից, երկրների դեմ նման սահմանափակումներ կիրառելն ապօրինի է»:
Ռուսաստանի պաշտոնատարները բողոքելով ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցների դեմ, հայտարարել են, որ Մոսկվան ու Կարակասը ընդլայնելու են ռազմատեխնիկակակն հարաբերությունները և շարունակելու են համագործակցել էներգիայի բաժնում: