ԱՄՆ-ին մտահոգում է Չինաստանի աճող հզորացումը
https://parstoday.ir/hy/news/world-i117071-ԱՄՆ_ին_մտահոգում_է_Չինաստանի_աճող_հզորացումը
ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Չինաստանը համարվում է աշխարհի անվտանգության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Փետրվար 15, 2020 15:07 Asia/Tehran
  • ԱՄՆ-ին մտահոգում է Չինաստանի  աճող  հզորացումը

ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Չինաստանը համարվում է աշխարհի անվտանգության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը:

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը շաբաթ օրը Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովում ունեցած իր ամբողջ ելույթը հատկացրել  է Չինաստանի դեմ հայտարարություններին, ասելով, որ այսօր աշխարհի անվտանգության դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը Ռուսաստանից առավել Չինաստանն է:

Մարկ Էսպերը հավելել է.«Պեկինը չի հարգում միջազգային օրենքները և Վաշինգտոնը ցանկանում է, որ Չինաստանը իրեն պահի աշխարհի սովորական երկրի նման»:

Դա այն դեպքում, երբ այսօր  Չինաստանի ԱԳ նախարար  Վան Իին  Մյունխենյան անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում ասել է. «Այս երկիրը կշարունակի իր ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ»: