Եվրոպայում գրանցվել է կորոնավիրուսով վարակված հիվանդի մահվան առաջին դեպքը
Փետրվար 16, 2020 08:30 Asia/Tehran
Ֆանսիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
Ֆրանսիայի զբոսաշրջության նախարար Ագնես Բուզինը շաբաթ օրը հայտարարել է, որ այդ երկրում հոսպիտալացված 80-ամյա չինացի զբոսաշրջիկը մահացել է կորոնավիրուսի հետևանքով:
«Չինացի տղամարդը ժամանել է Ֆրանսիա հունվարի 16-ին և հոսպիտալացվել հունվարի 25-ին». ասել է Բուզինը:
Ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են. «Մահացածի դուստրը նույնպես կորոնավիրուսով վարակված է և հունվարի 25-ին հոսպիտալացվել է»:
Հաղորդման համաձայն, Ֆրանսիայում մինչ այժմ գրանցվել է կոնորավիրուսով վարակվելու 11 դեպք:
Պիտակ