Լուգանսկում ռազմական ծանր բախումներ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցած բախումներին միջամտելու մասին Կիևի կողմից Մոսկվայի հասցեին հնչեցված մեղադրանքները շարունակվելով, Ուկրաինայի բանակը երեքշաբթի օրը տեղեկացրել է Ռուսաստանի կողմից Լուգանսկի դեմ իրականացված նոր հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է մեկ ուկրաինացի զինվոր, ևս չորսը վիրավորվել են:
«Հերոմադեսկե» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ուկրաինայի բանակը հայտարարել է, որ այդ երկրի զինված ուժերը կարողացել են պահպանել իրենց դիրքերը և ներկայումս իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:
Ուկրաինայի պետական պաշտոնյաները և լրատվամիջոցները 2014 թվականից ի վեր արևելյան շրջաններում բախումները սրվելով, Ռուսաստանին մեղադրել են այդ բախումներին միջամտելու և բախման շրջաններ զինուժ գործուղելու մեջ, սակայն Մոսկվան հերքել է այդ մեղադրանքները: