ԱՄՆ-ը պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի նավթային հսկայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i117219-ԱՄՆ_ը_պատժամիջոց_է_սահմանել_Ռուսաստանի_նավթային_հսկայի_նկատմամբ
ԱՄՆ-ը բոյկոտել է ռուսական նավթային ընկերությանը՝ Վենեսուելայի հետ համագործակցության պատրվակով:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Փետրվար 19, 2020 05:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը պատժամիջոց է սահմանել Ռուսաստանի նավթային հսկայի նկատմամբ

ԱՄՆ-ը բոյկոտել է ռուսական նավթային ընկերությանը՝ Վենեսուելայի հետ համագործակցության պատրվակով:

Երեքշաբթի օրը հրապարակված թվիթերյան ուղերձում, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գրել է. «Այսօր մենք բոյկոտել ենք «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունը»:

«Մենք այսպիսով Վենեսուելայի նախագահին թույլ չենք տալիս շրջանցել երկրի նավթի արդյունահանման ոլորտի դեմ մեր կիրառած պատժամիջոցները». ասել է նա:

 Մայք Պոմպեոն հավելել է. «Նրանք, ովքեր աջակցում են  Վենեսուելայի  կառավարությանը, պատասխանատվության կենթարկվեն»:

ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտի պաշտոնյաները, սակայն մտահոգված են, որ ռուսական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով, նավթի գները կաճեն և նավթի համաշխարհային շուկան ճգնաժամի կմատնվի: