Հավանան Թրամփին.«Պատժամիջոցները մեր ժողովրդին են թիրախավորել»
https://parstoday.ir/hy/news/world-i117254-Հավանան_Թրամփին._Պատժամիջոցները_մեր_ժողովրդին_են_թիրախավորել
Կուբայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել այդ երկրի ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2020 14:57 Asia/Tehran
  • Հավանան Թրամփին.«Պատժամիջոցները մեր ժողովրդին են թիրախավորել»

Կուբայի ԱԳ նախարարն ԱՄՆ-ին կոչ է արել չեղարկել այդ երկրի ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցները:

Կուբայի պետական լրատվական Prensa Latina գործակալության հաղորդման համաձայն՝ փետրվարի 18-ին իր թվիթերյան էջում քննադատելով Հավանայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած տնտեսական պատժամիջոցները  Կուբայի ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը  հայտարարել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ աջակցում է Կուբայի ժողովրդին: Հավանայի նկատմամբ Սպիտակ տան ո՞ր քաղաքականությունն է ուղղված Կուբայի ժողովրդի աջակցությանը»:

Ռոդրիգեսն իր թվիթում ներկայացրել  է հատկապես վերջին երկու տարվա ընթացքում Կուբայի տնտեսությանը վնասելու Վաշինգտոնի քայլերի ցանկը: