Էրդողանն ընդունել է Նեչիրվան Բարզանիին
Ապրիլ 11, 2016 08:18 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի նախագահական իր նստավայրում ընդունել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հանդիպումից հետո կողմերը հայտարարությամբ հանդես չեն եկել: Հայտնի է միայն, որ Էրդողանն ու Բարզանին քննարկել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման և Քրդական բանվորական կուսակցությանն (PKK) առնչվող, ինչպես նոր էներգետիկ և անվտանգության թեմաների վերաբերյալ հարցեր:
Պիտակ