Պուտինը նշել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i117316-Պուտինը_նշել_է_Սիրիայում_ահաբեկչության_դեմ_պայքարի_կարևորությունը
ՌԴ նախագահը կարևորել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրի ինքիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 21, 2020 12:58 Asia/Tehran
  • Պուտինը նշել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը

ՌԴ նախագահը կարևորել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի և այդ երկրի ինքիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը, Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Հայտարարության մեջ ասված է. «Հեռախոսզրույցում, երեք երկրների ղեկավարները քննարկել են բանակի ու խաղաղ բնակիչների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունների հետևանքով Իդլիբում տիրող իրավիճակը և մարդկային կորուստները կանխելու անհրաժեշտությունը»:

Չնայած Թուրքիայի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող հովանավորությանը, Սիրիայի բանակը շարունակում է Իդլիբն ահաբեկիչներից մաքրագործելուն ուղղված գործողությունները: