Սանդերսը բոյկոտել է սիոնիստական լոբբիի նիստը
Փետրվար 24, 2020 07:04 Asia/Tehran
Վերմոնտ նահանգի սենատոր և նախագահության դեմոկրատական թեկնածու, ազգությամբ հրեա սենատորը, բոյկոտել է Միացյալ Նահանգներում Սիոնիստական լոբբիի ամենամյա ժողովը և հայտարարել, որ չի մասնակցելու դրան:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սանդերսը կիրակի օրն իր թվիթերյան էջում գրել է. «AIPAC-ի կողմից ամերիկացի պաշտոնյաների համար սահմանված շրջանակը, որն ուղղված է պաղեստինցիների իրավունքների ոտնահարմանը, մտահոգիչ է»:
Նա հայտարարել է, որ չի մասնակցելու AIPAC-ի ամենամյա նիստին, որը կայանալու է հաջորդ շաբաթ՝ Վաշինգտոնում:
ԱՄՆ-Իսրայել հանրային կապերի կոմիտեն՝ AIPAC-ը, ԱՄՆ-ում իսրայելական ամենահզոր լոբբին է:
Պիտակ