Գերմանիայում մթերքների և իրերի ցուցակ են կազմել՝ ի դեպս համաճարակի
https://parstoday.ir/hy/news/world-i117582-Գերմանիայում_մթերքների_և_իրերի_ցուցակ_են_կազմել_ի_դեպս_համաճարակի
Գերմանիայում հրապարակվել է այն մթերքների և իրերի ցուցակը, որոնք անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի համաճարակի տարածման և այդ կապակցությամբ կարանտինի դեպքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 27, 2020 14:54 Asia/Tehran
  • Գերմանիայում մթերքների և իրերի ցուցակ են կազմել՝ ի դեպս համաճարակի

Գերմանիայում հրապարակվել է այն մթերքների և իրերի ցուցակը, որոնք անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի համաճարակի տարածման և այդ կապակցությամբ կարանտինի դեպքում:

Ցուցակը կազմվել է Քաղաքացիական բնակչության պաշտպանության և աղետների դեպքում օգնության դաշնային գերատեսչությունում՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

10-օրյա կարանտինի դեպքում գերմանացիներին խուրհուրդ է տրված տանն ունենալ հետևյալ պաշարները (մեկ մարդու համար հաշվարկով)՝ 20 լիտր խմելու ջուր, 3,5 կիլոգրամ ձավար, հաց, կարտոֆիլ, մակարոն և բրինձ (ընդամենը), 2,5 կիլոգրամ պահածոյացված բանջարեղեն և ընկուզեղեն, 4 կիլոգրամ չիր և պահածոյացված միրգ, 2,6 կիլոգրամ կաթ և կաթնամթերք, 1,5 կիլոգամ միս, ձուկ, ձու կամ ձվի փոշի, 0,4 կիլոգրամ ճարպեր և ձեթ: Ընդունելի քանակով պատրաստի մթերքներ՝ շաքար, մեղր, ալյուր, արգանակային խորանարդիկներ, չոր թխվածքաբլիթ, շոկոլադ:

Բացի դրանից, տնային պարտադիր հավաքանիում պետք է լինեն դեղորայքի պաշար, մոմեր, գազայրոց, լապտեր, մարտկոցիկներ, ախտահանման միջոցներ:

Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 30-ին: Այդ մասին փետրվարի 27-ին հայտնել են գերմանական զանգվածային լրատվամիջոցները:

dpa գործակալության տվյալներով՝ փետրվարի 25-ից երկրում գրանցվել է 9 նոր հիվանդ, այդ թվում՝ 4 հոգի Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում, չորսը՝ Բադեն Վյուրտեմբերգում և մեկը՝ Ռեյնլանդ Պֆալցում:

1in.am