Պակիստանը նախազգուշացրել է ԱՄՆ-Հնդկաստան ռազմական գործարքի կնքման հետևանքների կապակցությամբ
Պակիստանը նախազգուշացրել է ԱՄՆ-Հնդկաստան ռազմական գործարքի կնքման հետևանքների կապակցությամբ:
Պակիստանի արտգործնախարարության խոսնակ Աիշա Ֆարուքին, հակադարձելով Դոնալդ Թրամփի Հնդկաստան կատարած այցի ընթացքում երկու երկրներրի միջև ստորագրված 3 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինական պայմանագրին, հավելել է, որ այն ավելի կապակայունացնի տարածաշրջանը:
Ֆարուքին հայտարարել է, որ Պակիստանը մտահոգված է ԱՄՆ-Հնդկստան ռազմական համագործակցության ընդլայնման կապակցությամբ, հավելելով. «Պակիստանը լուրջ է վերաբերվում Հնդկաստանի ռազմական ու քաղաքական ղեկավարների սպառնալիքներին և իր մտահոգությունն է հայտնում դրանց կապակցությամբ»:
Պակիստանին անհանգստացնում են Հնդկաստանի, որպես Հարավային Ասիայում այդ երկրի վաղեմի մրցակցի ռազմական ծրագրերը, այն դեպքեում, երբ երկու երկրներնէ լ ունեն միջուկային զենք: