Չինաստանում պնդում են, որ կորոնավիրուսով կրկին վարակված հիվանդները վարակիչ չեն
https://parstoday.ir/hy/news/world-i117620-Չինաստանում_պնդում_են_որ_կորոնավիրուսով_կրկին_վարակված_հիվանդները_վարակիչ_չեն
Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել, այն չեն տարածում:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Փետրվար 28, 2020 15:10 Asia/Tehran
  • Չինաստանում պնդում են, որ կորոնավիրուսով կրկին վարակված հիվանդները վարակիչ չեն

Պացիենտները, որոնց մոտ ապաքինումից հետո կրկին կորոնավիրուս է հայտնաբերվել, այն չեն տարածում:

Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի ներկայացուցիչ Գո Յանհունը՝ տեղեկացնում է TASS-ը:

«Չինաստանի մի քանի նահանգներում արձանագրվել են հիվանդանոցից դուրս գրված պացիենտների կրկին բժշկական օգնության դիմելու դեպքեր, որոնց մոտ վիրուսի ՌՆԹ-ի առկայության կրկնական թեստի արդյունքը եղել է դրական,- Պետական կոմիտեի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:- Այդ հիվանդների զննումից հետո բժիշկները նրանց մոտ կորոնավիրուսի տարածման նշաններ չեն հայտնաբերել»:

Փետրվարի 27-ին China Daily թերթը հայտնել էր, որ Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից բուժված հիվանդների մոտավորապես 14 տոկոսի մոտ ապաքիումից հետո կրկին վիրուս է հայտնաբերվել:

1in.am