Մայքլ Մուրը Թրամփին կորոնավիրուսից վտանգավոր է համարում
https://parstoday.ir/hy/news/world-i117696-Մայքլ_Մուրը_Թրամփին_կորոնավիրուսից_վտանգավոր_է_համարում
Ամերիկյան ռեժիսոր Մայքլ Մուրը նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսից վտանգավոր է համարում, քանի որ գիտությունը կարող է բուժել հիվանդությունը, իսկ Թրամփը դրսեւորում է «անպարկեշտություն»՝ տարածելով ապատեղեկատվություն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2020 16:13 Asia/Tehran
  • Մայքլ Մուրը Թրամփին կորոնավիրուսից վտանգավոր է համարում

Ամերիկյան ռեժիսոր Մայքլ Մուրը նախագահ Դոնալդ Թրամփին կորոնավիրուսից վտանգավոր է համարում, քանի որ գիտությունը կարող է բուժել հիվանդությունը, իսկ Թրամփը դրսեւորում է «անպարկեշտություն»՝ տարածելով ապատեղեկատվություն։

«Եթե դուք ունեք նախագահ, որն ասում է մարդկանց, թե սա սուտ է, որ պետք չէ անհանգստանալ, ի՞նչը կարող է ավելի վտանգավոր լինել՝ վիրու՞սը թե նախագահը, որը դա ասում է»,- հարցազրույցում հայտարարել է Մուրը։

«Որովհետեւ եթե մենք ազնիվ լինեինք եւ ամեն ինչ իմանայինք վիրուսի մասին, իսկ փաստերն ակնհայտ էին, գիտությունը կսկսեր դրա դեմ պայքարել»,- հավելել է Մուրը։

«Ձեւ անել, թե դա գոյություն չունի, եւ ասել մարդկանց Տասկալուսում կամ Դեթրոյթում, որ անհանգստանալու կարիք չկա․․․ Եթե նա ճիշտ չէ, եւ եթե Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խոսում է վտանգի ամենամեծ մակարդակի մասին․․․ Ինչպես կանվանեք մարդուն, որ ասում է իր ժողովրդին, թե անհանգստանալու բան չկա, եւ որ այդ արել են դեմոկրատներն ու ԶԼՄ-ները»,- ասել է նա։

News.am