Ուհանում հիվանդանոց է փակվել․ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է
https://parstoday.ir/hy/news/world-i117740-Ուհանում_հիվանդանոց_է_փակվել_կորոնավիրուսով_վարակվածության_նոր_դեպքերի_թիվը_նվազում_է
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո: Reuters-ի տեղեկացմամբ՝ պատճառն այն է, որ վարակվածության նոր դեպքերի թվի անկում է նկատվում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2020 16:19 Asia/Tehran
  • Ուհանում հիվանդանոց է փակվել․ կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը նվազում է

Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո: Reuters-ի տեղեկացմամբ՝ պատճառն այն է, որ վարակվածության նոր դեպքերի թվի անկում է նկատվում:

Հիվանդանոցը փակելու մասին տեղեկությունը համընկավ Հուբեյ նահանգում, մասնավորապես, կենտրոն համարվող Ուհանում նոր հիվանդացությունների թվի կրճատման հետ: Չնայած դրան՝ Չինաստանը շարունակում է հատուկ ուշադրության կենտրոնում պահել իրենց տները վերադարձողներին, հատկապես այն երկրներից, որտեղ նոր բռնկումներ են:

Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել էր, որ Ուհանում իրավիճակը, կարծես, վերահսկելի է դառնում, դրական միտում է նկատվում:

1in.am