Բացահայտվել է Թրամփի գաղտնի կապը Թալիբանի հետ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) նախկին հետախույզը քննադատել է նախագահի գաղտնի շփումները Թալիբանի հետ:
ԻՌՆԱ-ի հաղորդման հաաձայն, Էդվարդ Փրայսը չորեքշաբթի օրը Թվիթերում արած գրառման մեջ դատապարտել է Թալիբանի առաջնորդներից մեկի հետ Թրամփի գաղտնի հեռախոսազրույցը, նշելով, որ ամերիկացիները պետք է իմանան այդ մասին:
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թալիբանի քաղաքական խորհրդական Մոլլա Բարադարի հետ:
Հեռախոսազրույցում Մուլլա Բարադը նշել է,, որ եթե Միացյալ Նահանգները հարգեն խաղաղության պայմանագիրը, Վաշինգտոնի հետ թալիբների հարաբերությունները դրական կլինեն:
2001թ, ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, ԱՄՆ-ը ներխուժեց Աֆղանստան: Սակայն այդ ժամանակից ի վեր, Աֆղանստանում աճել են միայն անապոհվությունը, ահաբեչական գործողություններն ու թմրանյութերի արտադրությունը: