Կորոնավիրուսը կարող է սովորական սեզոնային վարակ դառնալ. մասնագետներ
https://parstoday.ir/hy/news/world-i117802-Կորոնավիրուսը_կարող_է_սովորական_սեզոնային_վարակ_դառնալ._մասնագետներ
Այսօր աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է սեզոնային ինֆեկցիա դառնալ եւ վերադառնալ ամեն ձմեռ՝ պնդում են մասնագետները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2020 11:43 Asia/Tehran
  • Կորոնավիրուսը կարող է սովորական սեզոնային վարակ դառնալ. մասնագետներ

Այսօր աշխարհում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է սեզոնային ինֆեկցիա դառնալ եւ վերադառնալ ամեն ձմեռ՝ պնդում են մասնագետները:

Ինչպես գրում է The Telegraph-ը, այսօր պացիենտների մոտ 20 տոկոսը, որոնց մոտ հաստատվել է COVID-19 կորոնավիրուսը, բախվում է բարդությունների հետ, իսկ մահացության ցուցանիշը գրեթե 2 տոկոս է:

Մասնագետներին հայտնի է կորոնավիրուսի 7 շտամմ, որոնք մարդկանց մոտ գրիպի նման ախտանիշներ են առաջացնում: Սակայն կարող է մի քանի տարի անցնել նախքան COVID-19 կորոնավիրուսը սովորական ռեսպիրատոր ինֆեկցիա կդառնա: Ինչ վերաբերում է հիվանդացության վիճակագրությանը, ապա, հավանաբար, ինֆեկցիայի երկրորդ ալիքը կբարձրանա հաջորդ ձմռանը, եւ կվարակվեն նրանք, ովքեր այս ձմռանը չեն վարակվել:

Մասնագետների խոսքով՝ վարակից խուսափելու համար խորհուրդ է տրվում հրաժարվել համբույրներից, գրկախառնություններից, մշտապես լվանալ ձեռքերը: 

1in.am