Հնդկաստանում ծայրահեղական հինդուները հրկիզել են մզկիթները
Հնդկաստանի կառավարությունը հայտնել է ծայրահեղական հինդուների կողմից մուսուլմանների վրա իրականացված հարձակման հետևանքով 9 մզկիթների ու հարյուրավոր Ղուրանների հրկիզման մասին։
Ինչպես հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, Times of India թերթը չորեքշաբթի օրը գրել է․-«Ծայրահեղական հինդուների կողմից հրկիզված մզկիթները համարվում էին Հնդկաստանի մայրաքաղաք Նոր Դելիի խոշորագույն ու կարևորագույն մզկիթները»։
Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ծայրահեղական հինդուների կողմից մուսուլմանների վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազան 50 և վիրավորվել 400 մուսուլման։
Տեսանյութ է տարածվել ,որում ծայրահեղական հինդուները նույնիսկ կանանց չխղճալով ողջ-ողջ թաղում են նրանց։ Այդ տեսանյութը զայրացրել է Հնդկաստանի մուսուլմաններին։