Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պատրաստ են լիովին հրաժարվել միջուկային զենքից. Քերի
https://parstoday.ir/hy/news/world-i11785-Ռուսաստանը_եւ_ԱՄՆ_ը_պատրաստ_են_լիովին_հրաժարվել_միջուկային_զենքից._Քերի
Ռուսասանը եւ ԱՄՆ-ը երկուստեք պատրաստ են լիովին հրաժարվել միջուկային զենքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2016 11:24 Asia/Tehran
  • Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պատրաստ են լիովին հրաժարվել միջուկային զենքից. Քերի

Ռուսասանը եւ ԱՄՆ-ը երկուստեք պատրաստ են լիովին հրաժարվել միջուկային զենքից:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեսակետը հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որը մասնակցել Է «յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների՝ Հիրոսիմայում ավարտված երկօրյա հանդիպմանը:

«Մեր երկրները գիտակցում են միջուկազերծ աշխարհի հայեցակարգը եւ շարունակում են երկխոսություն վարել, թե ինչպես երկուստեք հրաժարվեն այդ զենքից»,- ընդգծել Է Քերին: ԱՄՆ-ի պետքարտուղարը հիշեցրել Է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնն անցել են յուրաքանչյուր երկրում 50 հազար մարտագլխիկներից, «որոնք եղել են նախագահներ Ռեյգանի եւ Գորբաչովի ժամանակներում», մինչեւ մոտավորապես մեկուկես հազար մարտագլխիկ կրճատման ուղին: «Եվ մենք պատրաստ ենք առաջ շարժվել»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: