Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին Պեկինը և Մոսկվան աջակցում են Թեհրանին
https://parstoday.ir/hy/news/world-i243326-Իրան_ԱՄՆ_բանակցությունների_ֆոնին_Պեկինը_և_Մոսկվան_աջակցում_են_Թեհրանին
Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլի ավարտին Իրանի կառավարությանը և ժողովրդին ուղղված՝ Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների դիրքորոշումներին ու հայտարարություններին։
(last modified 2026-02-27T08:21:05+00:00 )
Փետրվար 27, 2026 11:50 Asia/Tehran
  • Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին Պեկինը և Մոսկվան աջակցում են Թեհրանին

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների երրորդ փուլի ավարտին Իրանի կառավարությանը և ժողովրդին ուղղված՝ Չինաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարությունների դիրքորոշումներին ու հայտարարություններին։

Iran Press-ի փոխանցմամբ՝ Պեկինը և Մոսկվան փետրվարի 26-ին Ժնևում Իրան-ԱՄՆ անուղղակի միջուկային բանակցությունների երրորդ փուլի ժամանակ հայտարարել են Իրանի օրինական իրավունքներին իրենց աջակցության մասին և դատապարտել են ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանային լարվածության սրումը։

Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Պեկինն ուշադիր հետևում է Իրանի շուրջ զարգացումներին և դեմ է ուժի կիրառմանը կամ միջազգային հարաբերություններում կիրառման սպառնալիքին։

Նա հավելել է, որ Չինաստանն աջակցում է Իրանի կառավարությանը և ժողովրդին ազգային կայունության և  օրինական իրավունքների ու շահերի պահպանման գործում և հույս ունի, որ բոլոր կողմերը կգնահատեն խաղաղությունը, կկիրառեն զսպվածություն և կլուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով։ Այս դիրքորոշումը բարձրացվել է ի պատասխան ԱՄՆ-ի հարձակման դեպքում Չինաստանի կողմից Իրանին (Ռուսաստանի հետ միասին) աջակցելու հնարավորության մասին հարցին և ընդգծել է դիվանագիտական լուծման առաջնահերթությունը։

Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր շաբաթական մամուլի ասուլիսում ասել է. «Մենք ականատես ենք լինում Թեհրանի հասցեին անընդհատ հնչող սպառնալիքների, ռազմական ուժի ցուցադրման, սպառնալիքների և Վաշինգտոնի կողմից տարածաշրջանային լարվածության անպատասխանատու սրման»։

Նա ընդգծել է, որ ռազմական սպառնալիքներն ու ճնշումները չեն նպաստում բանակցությունների հաջողությանը, և միակ լուծումը հարգանքի և հավասար սկզբունքների վրա հիմնված  երկխոսությունն է։

Զախարովան հավելել է,  Մոսկվան և Թեհրանը զարգացնում են փոխշահավետ համագործակցություն, և Ռուսաստանը հույս ունի, որ բանակցությունները կկանխեն տարածաշրջանում նոր ռազմական արկածախնդրությունները։

Այս հայտարարությունները հնչել են Ժնևում Օմանի միջնորդությամբ Իրանի և ԱՄՆ-ի միջև երրորդ անուղղակի բանակցություններին զուգահեռ։ բանակցություններ, որոնք ընթանում են տարածաշրջանում ԱՄՆ լայնածավալ ռազմական տեղակայման և Վաշինգտոնի սպառնալիքների պատճառով  լարվածության աճի ֆոնին։

 Չինաստանն ու Ռուսաստանը, որպես դիվանագիտությանը աջակցող երկու տերություններ, մերժել են ռազմական տարբերակը և ընդգծել Իրանի իրավունքների (ներառյալ խաղաղ միջուկային էներգիայի) պահպանումը և զսպվածության անհրաժեշտությունը։