«Ռոյթերս». Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը
Մարտ 07, 2020 05:50 Asia/Tehran
Բրիտանական ԶԼՄ-ները, հղում անելով կորոնավիրուսի տարածման մասին տարբեր երկրների տվյալներին, հաղորդել են, որ աշխարհում այդ վիրուսով վարակվածների թիվը հասել է 100 հազարի:
Հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարող երկրների առողջապահության նախարարությունների տվյալներին, «Ռոյթերս»-ը հաղորդել է որ զոհերի թիվը կազմել է 3 հազար 404 մարդ:
Կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը գրանցվեց Չինաստանի Վուհան քաղաքում, 2019-թ դեկտեմբերի վերջին: Իսկ վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն, այն ներկայումս տարածվել է ավելի քան 90 երկրում:
Վիրուսով վարակվելու ամենամեծ թիվը գրանցվել է Չինաստանում՝ 80 710 մարդ:
Պիտակ