Պենտագոնը հրաժարվել է գնել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը
Մարտ 08, 2020 05:39 Asia/Tehran
Պենտագոնը հայտարարել է, որ «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգում առկա թերությունների պատճառով, հրաժարվում է գնել այն:
Այս մասին հայտնում է Պենտագոնի պաշտոնական կայքը:
Պենտագոնի որոշման պատճառն այն է, որ Իսրայելը մտադիր չէ համակարգի համար ծածկագրեր տրամադրել, ինչի պատճառով ԱՄՆ զինված ուժերը չեն կարողանում այն համապատասխանեցնել ամերիկյան օդային պաշտպանության համակարգին:
ԱՄՆ բանակի ներկայացուցիչ, գեներալ Մայք Մյուրեյը հայտարարել է, որ «Երկաթե գմբեթ» համակարգում առկա են անվտանգության և շահագործման հետ կապված խնդիրներ:
Պիտակ