Զելենսկի. Ուկրաինան խաղաղություն է ցանկանում Ռուսաստանի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i117945-Զելենսկի._Ուկրաինան_խաղաղություն_է_ցանկանում_Ռուսաստանի_հետ
Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր երկրի պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2020 06:08 Asia/Tehran
  • Զելենսկի. Ուկրաինան խաղաղություն է ցանկանում Ռուսաստանի հետ

Ուկրաինայի նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր երկրի պատրաստակամության մասին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Գարդիան» թերթին տված հարցազրույցում ասել է, որ այդ երկրի կառավարությունը կարող է մեկ տարի նվիրել Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրմանը և այն պետք է գործադրվի, սակայն դրանից ավելի շատ ժամանակի մասին խոսք գնալ չի կարող»:

Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած իր հանդիպման մասին, Զելենսկին ասել է. «Նա հասկացավ ինձ»:

Անդրադառնալով Ռուսաստանին Ղրիմի կցմանը և Պուտինի հետ հանդիպման կապակցությամբ ներքին դժգոհություններին, Զելենսկին ասել է. «Կիևի և Մոսկվայի միջև բանտրակյալների փոխանակումը առաջընթացի նշան է»:

Հատկանշական է, որ Ուկրաինայի բանակն ու ԶԼՄ-ները վերջերս Ռուսաստանի զինված ուժերին մեղադրել էին Լուգանսկում իրականացված հարձակումների մեջ: