Ընդգծվել է Հնդկաստանի բոլոր քաղաքացիների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը
Իրանի Դատպաշտպանների ենտրոնը, դատապարտելով Հնդկաստանում մուսուլմանների սպանությունը, ընդգծել է այդ երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները հարգելու անհրաժեշտությունը:
Երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ, կենտրոնը Հնդկաստանի կառավարությանը կոչ է արել ՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքի, ներառյալ արդարության և հավասարության սկզբունքների հիման վրա, հարգել իի բոլոր քաղաքացիների իրավունքները:
Կենտրոնն իսլամական երկրներին և Իսլամական համագործակցության կազմակերպությանը կոչ է արել կատարել իրենց կրոնական և մարդկային պարտականությունը՝ Հնդկաստանի մուսուլմաններին պաշտպանելու հարցում և այդ երկրի կառավարությանը պարտադրելու վերջ տալ բռնություններին:
Հնդկաստանի իշխանությունների հրապարակած վիճակագրության համաձայն, անցյալ շաբաթ մուսուլմանների նկատմամբ ծայրահեղական հինդուների հարձակումների հետևանքով, զոհվել է շուրջ 50 մուսուլման, ավելի քան 300-ը վիրավորվել են: