Հոնկոնգյան պարբերականը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի հաջողության բանալին
https://parstoday.ir/hy/news/world-i118094-Հոնկոնգյան_պարբերականը_նշել_է_կորոնավիրուսի_դեմ_պայքարում_Չինաստանի_հաջողության_բանալին
Կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի կառավարության հաջողությունը բացատրվում է նրանով, որ նա ստանձնեց հիվանդների անալիզների եւ բուժման ծախսերի մեծ մասը: Այդ մասին գրել է South China Morning Post-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 11, 2020 12:04 Asia/Tehran
  • Հոնկոնգյան պարբերականը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի հաջողության բանալին

Կորոնավիրուսի դեմ պայքարում Չինաստանի կառավարության հաջողությունը բացատրվում է նրանով, որ նա ստանձնեց հիվանդների անալիզների եւ բուժման ծախսերի մեծ մասը: Այդ մասին գրել է South China Morning Post-ը:

Պացիենտի համար կորոնավիրուսի թեստը արժեր շուրջ 370 յուան (53 դոլար), նշել է հրատարակությունը: «Չինաստանը կարող է այս հիվանդության դեմ պայքարի մեկ կարեւոր դաս տալ մյուս կառավարություններին. պատրաստ եղեք վճարելու, որպեսզի պացիենտները ժամանակին թեստավորվեն ու բուժում ստանան»,- գրում է հրատարակությունը:

Թերթը նշում է, որ Չինաստանում կիրառվել են նաեւ բուժման թանկարժեք մեթոդներ, այդ թվում՝ արտամարմնական մեմբրանային թթվածնարարումը: Դա պացիենտի արյան արհեստական հագեցումն է թթվածնով, որը շնչառության դժվարություններ ունի: Բուժընթացի ծախսերը փակել է կառավարությունը, որը 110,48 միլիարդ յուան (ավելի քան 15 միլիարդ դոլար) է հատկացրել բուժմանը, բժշկական անձնակազմի համար սուբսիդիաներին եւ սարքավորանքին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

1in.am