Կորոնավիրուսը փակել է ՄԱԿ-ի դռները
Մարտ 11, 2020 14:46 Asia/Tehran
ՄԱԿ-ը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով, Վաշինգտոնում այս կառույցի դռները փակ կլինեն հանրության առջև:
Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, կառույցը հայտարարել է, որ մտադիր է ժամանակավորապես կրճատել կազմակերպության աշխատակիցների թիվը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դուժարիկն» ասել է.«Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է հայտարարել, աշխատակիցների առողջությունը չափազանց կարևոր է: ՄԱԿ-ը շարունակելու է հետևել իրավիճակին և ըստ այդմ, ձեռնարկել համապատասխան քայլեր»:
Նա հավելել է.«Մինչ այժմ ՄԱԿ-ի աշխատակիցներից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել»:
Պիտակ