Չինաստանը պահանջել է անհապաղ չեղարկել հակաիրանական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i118117-Չինաստանը_պահանջել_է_անհապաղ_չեղարկել_հակաիրանական_պատժամիջոցները
Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 04:58 Asia/Tehran
  • Չինաստանը պահանջել է անհապաղ  չեղարկել հակաիրանական պատժամիջոցները

Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել անհապաղ վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները:

Չորեքշաբթի օրը Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 44-րդ նստաշրջանում, Չինաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Լյու Հուան, ՀԳՀԾ-ի բոլոր անդամ երկրներին և ԱՄՆ-ին կոչ է արել անհապաղ վերացնել հակաիրանական պատժամիջոցները՝ մարդու իրավունքների հետագա խախտումները կանխելու համար: 

Դիմելով նիստի մասնակիցներին, Լյու Հուան նշել է, որ առանց շահագրգիռ երկրների համաձայնության արտաքին մեխանիզմների գործադրումը չի կարող հանգեցնել երկխոսության և համագործակցության, և   դերակատարություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պատժամիջոցների պատճառով, մեծ թվով երկրներ չեն կարողանում աջակցել Իրանին կորոնավիրուսի  դեմ պայքարում: