Մարտ 12, 2020 16:51 Asia/Tehran
  • Բելգիայի նահանգային խորհուրդը չեղարկել է Սաուդյան Արաբիային զենք վաճառելու  լիցենզիան

Վալոնիայում Բելգիայի նահանգային խորհուրդը չեղարկել է Սաուդյան Արաբիային զենք, զինտեխնիկա և պաշտպանական համակարգեր վաճառելու լիցենզիան։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, Վալոնիայի տարածքային կառավարությունը, որ ավելի վաղ լիցենզիա էր տվել Արաբիա զենք արտահանելու համար, այն չեղարկելով, կանխել է զենքի վաճառքի մասին 27 պայմանագրի իրագործումը։

Հատկանշական է, որ Բերլիգայի մի շարք ներքին կառույցներ և  որոշ եվրոպական երկրներ Եմենի պատերազմում մարդու իրավունքները ոտնահահարվելու պատճառով պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Ռիադին։ 

Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել  է մարդու իրավունքների պաշտպան միությունների, այդ թվում՝ Բելգիայի մարդու իրավունքների ասոցիացիայի և այդ երկրի Միջազգայն Ներում կազմակերպության գրասենյակի հովանավորությամբ, ժողովրդավարության ու խաղաղության պաշտպանությանն ուղղված գործողությունների համակագրման ազգային կենտրոնի ներկայացրած բողոքների արդյունքում։ 

Արաբիան բելգիական զենքի հիմնական գնորդն է։ 

Պիտակ