Չինաստանում ռոբոտ են մշակել կորոնավիրուսի քսուք վերցնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i118152-Չինաստանում_ռոբոտ_են_մշակել_կորոնավիրուսի_քսուք_վերցնելու_համար
Չինաստանում հայտնվել է խելացի ռոբոտ, որը կարողանում է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 15:54 Asia/Tehran
  • Չինաստանում ռոբոտ են մշակել կորոնավիրուսի քսուք վերցնելու համար

Չինաստանում հայտնվել է խելացի ռոբոտ, որը կարողանում է կոկորդից քսուք վերցնել նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման համար, մշակումը կարող է նվազեցնել վարակման ռիսկը բուժաշխատողների շրջանում:

Այդ մասին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում՝ տեղեկացնում RIA Novosti-ն:

«Չինաստանում մշակել են խելացի ռոբոտ կոկորդից քսուք վերցնելու համար: Նորույթը կոչված է օգնելու կորոնավիրուսային վարակի ախտորոշման և բուժաշխատողների շրջանում վարակման ռիսկի նվազեցման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռոբոտը բաղկացած է օձաձև մեխանիկական ձեռքից, երկոսպնյակ ներդիտակից, տվյալների անհաղորդալար հաղորդման սարքավորանքից և ինտերակտիվ տերմինալից: Քսուքը վերցնելու ժամանակ բուժանձնակազմն ստիպված է լինում գտնվելու պացիենտի հետ սերտ շփման մեջ, ինչը մեծացնում է վարակման վտանգը: Մշակողները համոզված են, որ նոր ռոբոտը թույլ կտա բուժաշխատողներին պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց:
1in.am