Մարտի 16-ին G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i118194-Մարտի_16_ին_g7_ի_ղեկավարները_կքննարկեն_կորոնավիրուսի_տարածման_կանխարգելման_հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2020 05:49 Asia/Tehran
  • Մարտի 16-ին G7-ի ղեկավարները կքննարկեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելման հարցով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում:

«Հեռախոսազրույցի ընթացքում որոշում ենք կայացրել մարտի 16-ին  արտակարգ հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի և G7-ի բոլոր ղեկավարների հետ՝ տեսակոնֆերանսի միջոցով: Մենք կհամակարգենք պատվաստանյութերի և բուժումների վերաբերյալ հետազոտությունները, ինչպես նաև  կաշխատենք տնտեսական և ֆինանսական միջոցառումների ուղղությամբ»,- գրել է Մակրոնը:

Armenpress.am