Ե՞րբ կավարտվի COVID-19-ի համավարակը
https://parstoday.ir/hy/news/world-i118196-Ե_րբ_կավարտվի_covid_19_ի_համավարակը
COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է ավարտվել հունիսին, եթե երկրները նախաձեռնեն դրա դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2020 05:58 Asia/Tehran
  • Ե՞րբ կավարտվի COVID-19-ի համավարակը

COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է ավարտվել հունիսին, եթե երկրները նախաձեռնեն դրա դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ:

Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել չինացի մասնագետները, հայտնում է The Straits Times-ը:

Չինացի մասնագետների խոսքով՝ Հուբեյ նահանգում հիվանդացության բարձրակետն արդեն անցել է, եւ նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է խիստ միջոցառումների շնորհիվ, որոնք ընդունել են այս նահանգում, այդ թվում՝ մասշտաբային կարանտինի:

Քանի որ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, իշխանությունները մի փոքր թուլացրել են տարածումը զսպելու խիստ միջոցառումները, այդ թվում՝ ուղեւորությունների սահմանափակումները, ինչպես նաեւ որոշ ճյուղերի թույլ են տվել արտադրությունը վերսկսել:

Մյուս երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել ԱՀԿ հանձնարարականներին եւ հնարավոր բոլոր միջոցառումներն ընդունել ազգային մակարդակով: Դրանից բացի, կարծիք կա, որ հիվանդացությունը կարող է նվազել տաք ամիսների գալով:

news.am