ԱՄՆ-ն միջամտում է Լիբանանի ներքին գործերին
https://parstoday.ir/hy/news/world-i118229-ԱՄՆ_ն_միջամտում_է_Լիբանանի_ներքին_գործերին
Բեյրութում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը, միջամտողական հայտարարություն անելով, Լիբանանի կառավարությունից պահանջել է հեռու մնալ Հեզբոլլահից։ Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2020 14:44 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն միջամտում է Լիբանանի ներքին գործերին

Բեյրութում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը, միջամտողական հայտարարություն անելով, Լիբանանի կառավարությունից պահանջել է հեռու մնալ Հեզբոլլահից։ Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը։

Ուրբաթ օրը Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի հետ հանդիպման ժամանակ, բացահայտ միջամտություն կատարելով այդ երկրի ներքին գործերին, Բեյրութում ԱՄՆ նորանշանակ դեսպան Դորոթի Շեան հայտարարել է․-«ԱՄՆ կառավարությունը դժգոհ է Լիբանանի  ֆինանսական և տնտեսական ճգնաժամին դիմակայելու  կառավարության գործեղանակից և կոռուպցիայի դեմ պայքարի ձգձգումից»։

ԱՄՆ դեսպանը Լիբանանի վարչապետին ասել է․ «Լիբանանի տնտեսական ճգնաժամի հաղթահարման հարցում ԱՄՆ-ի օգնությունը պայմանավորված է Հեզբոլլահից այդ երկրի կառավարության հեռու մնալու հանգամանքով»։