Չինաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, հայտարարել են ԱՄՆ-ում
https://parstoday.ir/hy/news/world-i118275-Չինաստանում_կարող_է_սկսվել_կորոնավիրուսի_երկրորդ_ալիքը_հայտարարել_են_ԱՄՆ_ում
Չինաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, եթե երկրում չեղարկվի կարանտինը, հայտարարել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Էնթոնի Ֆաուչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2020 05:44 Asia/Tehran
  • Չինաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, հայտարարել են ԱՄՆ-ում

Չինաստանում կարող է սկսվել կորոնավիրուսի երկրորդ ալիքը, եթե երկրում չեղարկվի կարանտինը, հայտարարել է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Էնթոնի Ֆաուչին:

«Չինաստանը պարզապես փակել է երկիրը … Երբ նրանք վերացնեն սահմանափակումները և վերադառնան բնականոն կյանքի, կարող է առաջանալ երկրորդ ալիքը (հիվանդության): Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- հայտարարել է Ֆաուչին ABC հեռուստաալիքի եթերում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին կորոնավիրուսի նոր COVID-19 տեսակի բռնկումը պանդեմիա է հայտարարել: Աշխարհի 135 երկրներում ավելի քան 142 հազար մարդ արդեն վարակված է նոր վիրուսով, մեծամասնությունն ապաքինվել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է:

1in.am