ԱՄՆ պատժամիջոցները, կործանարար վիրուս՝ միջազգային հարաբերությունների և օրենքի համար
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժա,իջոցները միջազգային հարաբերությունների ու օրենքների վրա կործանարար վիրուսի ազդեցության օրինակ են:
Իրանի դակատական համակարգի մարդու իրավունքների շտաբի պետ Սեյեդ Մաջիդ Թաֆրեշին հանդիպել է Ժնևում ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Օկանիվա Քենի հետ: Հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են դատաիրավական ոլորտի վերաբերյալ երկկողմ բանակցությունները և ընդգծել ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքները որպես այլ երկրների դեմ ճնշման լծակ կիրառելուն վերջ տալու անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Իրան-Ճապոնիա 90 ամյա հարաբերություններին ու տարբեր ոլորտներոմ երկրու երկրների միջև առկա բարձր մակադակի համագործակցությանը, Օկանիվա Քենն ընդգծել է, որ Ճապոնիան ջանքեր է գործադրում՝ մարդու իրավունքների հարցը չքաղաքականացնելու ուղղությամբ և կարևորում է Իրանի հետ դատաիրավական ոլորտի վերաբերյալ բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ը կոշտ պատժամիջոցներ է կիրառել Թեհրանի դեմ, քանի որ Իրանը հրաժարվում է գործադրել Վաշինգտոնի թելադրած քաղաքականությունը: