Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների շարունակվելը
https://parstoday.ir/hy/news/world-i118320-Ռուսաստանը_քննադատել_է_ԱՄՆ_ի_հակաիրանական_պատժամիջոցների_շարունակվելը
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսի տարածվելը, Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջում է չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2020 08:12 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների շարունակվելը

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կորոնավիրուսի տարածվելը, Ռուսաստանն ԱՄՆ-ից պահանջում է չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:

Երկուշաբթի օրը, տարածելով մի հաղորդագրություն, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատժամիջոցները, որոնք ոտնահարում են իրանցիների իրավունքները»:

Հաղորդագրության մեջ  ասված է.«Միլիոնավոր իրանցիներ այնպիսի պայմաններում են հայտնվել, որ ԱՄՆ-ի շրջափակումների պատճառով, անկարող են դեղորայք հայթայթել և ԱՄՆ-ի անմարդկային քաղաքականությունը խորը ցավ ու լուրջ մտահոգություն է պատճառել»:

Հաղորդագրության մեջ, ՌԴ արտգործնախարարությունն անդրադառնալով ՀԳՀԾ-ում մնալու Իրանի վճռակամությանը, հավաստիացրել է, որ ներկա  պայմաններում, երբ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, գեոպոլիտիկական հաշիվներ մաքրելու ժամանակ չէ, հատկապես որ ԱՄՆ-ի քայլերն անհիմն ու կամայական են: