Չինաստանն զգուշացրել է ԱՄՆ-ին․ Բոլոր տարբերակները դրված են սեղանին
https://parstoday.ir/hy/news/world-i118376-Չինաստանն_զգուշացրել_է_ԱՄՆ_ին_Բոլոր_տարբերակները_դրված_են_սեղանին
Չինաստանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ին զգուշացնելով հայտարարել է․ «Եթե Վաշինգտոնը փորձի շարունակել իր սխալ ուղին, Պեկինը նոր քայլեր կձեռնարկի»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2020 14:19 Asia/Tehran
  • Չինաստանն զգուշացրել է ԱՄՆ-ին․ Բոլոր տարբերակները դրված են սեղանին

Չինաստանի ԱԳ նախարարությունն ԱՄՆ-ին զգուշացնելով հայտարարել է․ «Եթե Վաշինգտոնը փորձի շարունակել իր սխալ ուղին, Պեկինը նոր քայլեր կձեռնարկի»։

Ինչպես հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, Պեկինն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն կորոնավիրուսն անվանել են  «չինական վիրուս» կամ «Վուհանի վիրուս»։

Մոտ մեկ շաբաթ առաջ Չինաստանի   ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ հավանաբար ամերիկյան բանակի կողմից  է  կորոնավիրուսը փոխանցվել  Չինաստան։ 

Կորոնավիրուսի տարածումից հետո, Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվել է։