ԱՄՆ-ում սկսել են կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա
https://parstoday.ir/hy/news/world-i118380-ԱՄՆ_ում_սկսել_են_կորոնավիրուսային_պատվաստանյութերի_փորձարկումները_մարդկանց_վրա
Սիեթլում (ԱՄՆ) Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը սկսել է կլինիկական փորձարկումներ անցկացնել մարդկանց վրա SARS-CoV-2 կորոնավիրուսի պատվաստանյութով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2020 14:47 Asia/Tehran
  •  ԱՄՆ-ում սկսել են կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումները մարդկանց վրա

Սիեթլում (ԱՄՆ) Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը սկսել է կլինիկական փորձարկումներ անցկացնել մարդկանց վրա SARS-CoV-2 կորոնավիրուսի պատվաստանյութով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշվում է, փորձարարությանը կմասնակցի 45 կամավոր, որոնցից յուրաքանչյուրին կարվի նույն դոզայի պատվաստանյութի երկու ներարկում ՝ 28 օրվա ընդմիջումով: Բժիշկները հիվանդներին կհետևեն ամբողջ տարվա ընթացքում:

MRNA-1273 կոչվող պատվաստանյութը մշակվել է ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) կողմից` Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում տեղակայված Moderna կենսատեխնոլոգիական ընկերության հետ համատեղ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառը կորոնավիրուսի նոր տեսակ է, որին տրվել է պաշտոնական անուն՝ COVID-19:

armenpress.am