Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i11839-Եվրախորհրդարանի_լիագումար_նիստում_քննարկվելու_է_Լեռնային_Ղարաբաղի_հարցը
Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2016 17:42 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցը:

Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի համաձայն` ապրիլի 12-ի օրակարգում ներառված է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը, ապրիլի 12-ին քննարկվելու է ղարաբաղյան հիմնահարցը, իսկ ապրիլի 13-ին սպասվում է «Թուրքիա 2015» տարեկան զեկուցի քննարկումը: «ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբի ղեկավար Գասպար Կարապետյանը ներկա է լինելու և տեղից է հետևելու ընթացքին»,-ասաց Պետո Դեմիրճյանը: