ՌԴ. «ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները իջեցրել են այս երկրի վարկը»
Վիեննայում տեղակայված միջազգային կառույցներում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրանում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ հակաիրանական նոր պատժամիջոցներ սահմանելու համար:
Երեքշաբթի օրը արձագանքելով ԱՄՆ-ի հակաիրանական նոր պատժամիջոցներին, Միխայիլ Ուլյանովն ասել է. «Այս պատժամիջոցների սահմանումը այն էլ այնպիսի պայմաններում, երբ Իրանը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ, անբարոյական քայլ է»:
Ուլյանովը հավելել է. «ԱՄՆ-ի առավելագույն ճնշման քաղաքականությունն անշուշտ վարկաբեկելու է այս երկրին»:
Երեքշաբթի օրը, Իրանի հետ առևտրական հարաբերությունների ու այս երկրի պետրոքիմիական ապրանքներ վաճառելուն մեղադրանքով ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Հարավային Աֆրիկայում, Չինաստանում ու Հոնկոնգում գտնվող 9 կառույցի և երեք իրանցիների նկատմամբ:
Տարբեր պետություններ այդ թվում ՌԴ-ն, Պակիստանը, Չինաստանը, աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապը և ամերիկացի խաղաղության ակտիվիստներ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ի կոչ են արեղ անհապաղ վերացնել հակաիրանական պատժամիջոցները: