Թրամփ. Հակաիրանական պատժամիջոցները պետք է շարունակվեն
Կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարի ֆոնին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հակաիրանական պատժամիջոցները պետք է շարունակվեն:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, մամուլի աասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Վաշինբտոնը մտադիր չէ՞ Արևմտյան Ասիայում կորոնավիրուսի տարածման ֆոնին նվազեցնել հակաիրանական պատժամիջոցները, Թրամփը պատասխանել է. «Հակաիրանական պատժամիջոցները պետք է շարունակվեն»:
Հատկանշական է, որ ավելի վաղ, մարդասիրական ժեստ ընդունելով, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ մարդասիրական ապրանքներւը պատժամիջոցների չեն ենթարկվում:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ամերիկացիներին ուղղված նամակում գրել է. «Յուրաքանչյուր քայլ կամ քաղաքականություն, որի նպատակն է թուլացնել Իրանի առողջապահական համակարգը և ճգնաժամային կառավարման իրավիճակում սահմանափակել երկրի ֆինանսական ռեսուրսները, ուղղակիորեն ազդելու է նաև այլ երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքի վրա»: