Ամերիկացիներին զայրացրել է Ֆրանսիայում Իրանի քաղաքացու կալանաքից ազատվելը
ԱՄՆ Պետդեպարտամենտը վրդովված է Ֆրանսիայի կողմից Իրանի պատժամիջոցները շրջանցելու մեղադրանքով ձերբակալված Իրանի քաղաքացուն ազատ արձակելու կապակցությամբ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես ցավում է Ջալալ Ռուհոլլահ Նեջադին կալանքից ազատելու Ֆրանսիայի միակողմանի որոշման համար: Ավելի վաղ, Վաշինգտոնը դիմել էր Ֆրանսիային՝ Նեջադին արտահանձնելու հարցով:
Մորգան Օրթագոսը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կատարել երկկողմանի արտահանձնման պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:
Ինժեներ Ջալալ Ռուհոլլահ Նեջադը ձերբակալվել էր ավելի քան մեկ տարի առաջ ՝ Ֆրանսիայի Նիցցա օդանավակայանում, ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջով:
Ուրբաթ օրը, Իրանի դատական համակարգի խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլին, անդրադառնալով ինժեներ Ջալալ Ռուհոլլահի ազատ արձակվելուն, հայտարարել էր. «Իրանի անմեղ քաղաքացին, որը մեղադրվում էր Ֆրանսիայում ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու մեջ, դատապարտվել էր առանց օրինական պաշտպանության: Նա ազատազրկվել էր առանց դատավարության և սեփական իրավունքը պաշտպանելու հնարավորության: Սակայն Իրանի համապատասխան կառուցյների արդյունավետ աշխատանքի շնորհիվ, Ջալալ Ռուհոլլահն ազատ է արձակվել»: