Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվն աճել է
Մարտ 24, 2020 11:51 Asia/Tehran
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ երկուշաբթի օրը երկրում գրանցվել է 602 մահ և կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 11 տոկոս աճել է հասնելով 6078-ի:
«Ռոյթերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իտալիայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ ախտահարվածների թիվը 8 տոկոս բարձրանալով, կազմում է 63927 մարդ:
Վերջին տվյալների համաձայն, մինչ օրս շուրջ 350 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից ավելի քան 100 հազարը ապաքինվել են, շուրջ 15 հազարը՝ մահացել:
Պիտակ