ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում
https://parstoday.ir/hy/news/world-i118656-ԱՄՆ_ը_կորոնավիրուսի_վարակվածության_թվով_անցավ_Չինաստանին_և_առաջինն_է_աշխարհում
ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2020 06:05 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը կորոնավիրուսի վարակվածության թվով անցավ Չինաստանին և առաջինն է աշխարհում

ԱՄՆ-ում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների զգալի աճ է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 594: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջ անցավ Չինաստանին, որտեղ վարավածների թիվը 81 հազար 340 է: 

ԱՄՆ-ի ժամանակով մարտի 26-ի երեկոյան միանգամից ավելի քան 13 հազար դեպքի արձանագրմամբ այդ երկիրը դարձավ աշխարհում ամենամեծ թվով հաստատված դեպքեր ունեցող պետությունը։ 

ԱՄՆ-ում մահացել է 1300 մարդ: Ապաքինվել է 1868 մարդ: 

Կորոնավիրուսն ի հայտ է եկել Չինաստանի Ուհան քաղաքում նախորդ տարվա վերջին և այդ ժամանակից ի վեր տարածում է գտել աշխարհի 195-ից ավելի երկրներում և տարածքներում: Աշխարհում վարակվածների թիվն աճում է րոպե առ րոպե. հաստատված 532 հազարից ավելի դեպք կա։ Մահացել է ավելի քան 24 հազար, ապաքինվել՝ 124 հազար մարդ։

Armenpress.am