Չինաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ
https://parstoday.ir/hy/news/world-i118666-Չինաստանը_պատրաստ_է_աջակցել_ԱՄՆ_ին_կորոնավիրուսի_դեմ_պայքարում._ՌԻԱ_ՆՈՎՈՍՏԻ
Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2020 08:33 Asia/Tehran
  • Չինաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր աջակցության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում:    

«Ներկա իրավիճակում Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է միավորվեն և պայքարեն էպիդեմիայի դեմ: Մի քանի չինական ընկերություններ ԱՄՆ-ին տրամադրել են հումանիտար օգնություն: Չինական կողմը հասկանում է ներկա դժվարությունները, որոնց միջով անցնում է ամերիկյան կողմը և պատասրատ է աջակցել»,- ասել է Չինաստանի նախագահը:

Նա նշել է, որ Չինաստանն առաջիկայում էլ ամբողջությամբ ԱՄՆ-ին կփոխանցի էպիդեմիայի դեմ պայքարում ունեցած իր փորձը:

ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանից և այժմ առաջինն է աշխարհում: Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 604, ապաքինվածներինը՝ 1868: Կորոնավիրուսից մահացել է 1301 մարդ:

Armenpress.am