Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»
https://parstoday.ir/hy/news/world-i118723-Ռուսաստանում_ներկայացրել_են_դեղամիջոց_կորոնավիրուսի_բուժման_համար_ՌԻԱ_Նովոստի
ՌԴ-ում Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց, որը ստեղծվել է «Mefloquine» անվանմամբ հակամալարիայի դեղամիջոցի հիման վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2020 14:48 Asia/Tehran
  • Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»

ՌԴ-ում Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել է կորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց, որը ստեղծվել է «Mefloquine» անվանմամբ հակամալարիայի դեղամիջոցի հիման վրա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է գործակալության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆարմպաշտպանություն» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեմա է մշակել՝ հաշվի առնելով չինական և ֆրանսիական փորձը:

«Բարձր ընտրողականությամբ դեղը արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջիջների մեջ և խոչընդոտում է դրա վերարտադրությանը, իսկ «Mefloquine»-ի ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսի ակտիվացմանը»,- նշել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:

Նա ընդգծել է, որ դա կապահովի COVID-19-ով տարբեր աստիճանի ծանրության հիվանդ պացիենտների արդյունավետ բուժումը։

Գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mefloquine»-ի հիման վրա մշակվում է նաև կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա։

Armenpress.am