Չինաստանում Իրանի դեսպանատան պատասխանը ԱՄՆ-ի կողմից ատելության տարածմանը
https://parstoday.ir/hy/news/world-i118724-Չինաստանում_Իրանի_դեսպանատան_պատասխանը_ԱՄՆ_ի_կողմից_ատելության_տարածմանը
Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը խստորեն արձագանքել է ԱՄՆ-ի այն պնդումներին, թե Թեհրանը կորոնավիրուսը փոխանցել է այլ երկրներ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Մարտ 28, 2020 14:55 Asia/Tehran
  • Չինաստանում Իրանի դեսպանատան պատասխանը ԱՄՆ-ի կողմից ատելության տարածմանը

Չինաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը խստորեն արձագանքել է ԱՄՆ-ի այն պնդումներին, թե Թեհրանը կորոնավիրուսը փոխանցել է այլ երկրներ:

Դեսպանատունը հայտարարել է. «Միջազգային հանրությունը դատապարտում է կորոնավիրուսի տարածումը որևէ կոնկրետ երկրի վերագրելու մասին հայտարարությունները»:

Հինգշաբթի օրը, Չիանստանում ԱՄՆ դեսպանատունը, Իրանի դեմ ուղղված մեղադրանքում անդրադարձել էր կորոնավիրուսի տարաանը:

Ի պատասխան, Չիանաստանում Իրանի դեսպանատունն իր թվիթերյան  էջում արած գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ը առաջին երկիրն էր, որ իր քաղաքացիներին դուրս բերեց Վուհանից  և դադարեցրեց ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ: Մյուս կողմից, այդ երկիրը հայտարարում է, թե ունի աշխարհում լավագույնն բժիշկները, սակայն  ներկայումս ամենամեծ թվով վարակվածները գտնվում են հենց ԱՄՆ-ում:

Դեսպանատունը հավելել է, որ ԱՄՆ-ը այլ երկրներին մեղադրում է կորոնավիրուսի տարածումը կանխելու հարցում անկարողության մեջ, սակայն ներկայումս Նյու Յորքի բժիշկները աղբի տոպրակներից են օգտվում պաշտպանվելու համար: