Ամերիկացի սենատորները սպառնացել են Արաբիային
https://parstoday.ir/hy/news/world-i118828-Ամերիկացի_սենատորները_սպառնացել_են_Արաբիային
Ամերիկացի սենատորները Սաուդյան Արաբիային զգուշացրել են նավթի գնի հետ խաղալու հետևանքների կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 31, 2020 18:20 Asia/Tehran
  • Ամերիկացի սենատորները սպառնացել են Արաբիային

Ամերիկացի սենատորները Սաուդյան Արաբիային զգուշացրել են նավթի գնի հետ խաղալու հետևանքների կապակցությամբ։

Տեխաս նահանգից Հանրապետական կուսակցության սենատոր Թեդ Քրուզը, երեքշաբթի օրը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ ինքը և նույն կուսակցության ևս 8 սենատորներ, Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ զրույցում, վերջինիս կոչ են արել անհապաղ վերջ դնել Ռուսաստանի հետ նավթի գնի պատերազմին, քանի որ այդ քայլերը սպառնում են ամերիկացի արտադրողների աշխատանքային անվտանգությանը։

Տեխաս նահանգի սենատորն ընդգծել է․ «Արաբիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ սենատորներն զգուշացրել են, որ եթե Մոսկվայի ու Ռիադի միջև տնտեսական պատերազմը շարունակվի, միջոցներ կձեռնարկեն Ռիադի հանդեպ»։

Ռուսաստանի հետ ՕՊԵԿ-ի անհամաձայնությունից և Արաբիայի կողմից նավթի գինը կտրուկ նվազելուց հետո, անմշակ նավթի գինը կտրուկ ընկել է, ինչն աննախադեպ է վերջին 30 տարվա ընթացքում։

Brent նավթի  յուրաքանչյուր բարելի գինը յոթ տոկոս նվազել է, հասնելով 23 դոլար երեք ցենտի։