Մոսկվան արձագանքել է հակաիրանական պատժամիջոցների չեղարկման վերաբերյալՊոմպեոյի հայտարարությանը
Ռուսաստանն արձագանքել է Իրանին պարտադրված որոշ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը։
ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի հարցերով երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը չորեքշաբթի օրը հայտարարել է․ «Եթե Վաշինգտոնն իրագործի Իրանին պարտադրված որոշ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի անորոշ հայտարարությունը, Մոսկվան անշուշտ կողջունի այդ քայլը»։
Երեքշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների կրճատման հավանականության մասին մի լրագրողի հարցին, Պոմպեոն ասել է․ «Վաշինգտոնն անընդհատ գնահատում է իր բոլոր քաղաքականությունները և իհարկե այդ մասին վերանայելու է»։
Վերջին շաբաթների ընթացքում աշխարհի երկրներում, ներառյալ Իրանում կորոնավիրուսի տարածման հետևանքով միջազգային կառույցների և որոշ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Պակիստանի ու Չինաստանի պաշտոնատարներն ԱՄՆ-ին կոչ են արել չեղարկել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները։