«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. աշխարհավարակի սոցիալ-տնտեսական սանիտարիան
https://parstoday.ir/hy/news/world-i118874-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._աշխարհավարակի_սոցիալ_տնտեսական_սանիտարիան
Աշխարհավարակի սոցիալ-տնտեսական սանիտարիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 02, 2020 05:07 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. աշխարհավարակի սոցիալ-տնտեսական սանիտարիան

Աշխարհավարակի սոցիալ-տնտեսական սանիտարիան:

«Համավարակը կարծես եկավ վերարժեւորելու եւ սրբագրելու մեր ապրելակերպն ու սպառողական վարքագիծը: Կարծում եմ, այս արհավիրքից հետո անհատները պետք է վերադասավորեն իրենց սպառողական զամբյուղի կառուցվածքը՝ փոքր-ինչ զուսպ վարքագիծ ցուցաբերելով շռայլությանը տանող ծախսերին, ավելի պահպանողական ու զգուշավոր լինելով ֆինանսական պաշարների կուտակումների նկատմամբ, բարձրացնելով պատրաստակամությունը հետագա փորձությունների ռիսկերին դիմակայելու համար:

Այս ամենով պայմանավորված, կարծում ենք, զգալի կլինեն նաեւ համավարակի բացասական հետեւանքներին ուղեկցող դրական սոցիալ-տնտեսական դրսեւորումները: Կմեղմվեն ավտոճանապարհային խցանումները, փոքր-ինչ կպասիվանա մարդկանց միջազգային շարժունությունը, կկրճատվեն ավիաթռիչքերը, որոնք իրենց վառելիքի արտանետումներով արդեն հանգեցնում էին էկոլոգիական աղետի: Եվ եթե զբոսաշրջային քաղաքների իշխանությունները, շահույթ ստանալու մոլուցքին տրված, տուրք էին տալիս տուրիստական ծառայությունների մատուցման մրցավազքին եւ գրեթե չէին էլ նկատում, թե ինչպես են իրենց քաղաքները հայտնվում աղբի, օդի անթույլատրելի աղտոտվածության մեջ, ապա գոնե հիմա կվերարժեվորեն իրենց գործառույթները»:

  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Armenpress.am