ԱՄՆ-ի պատժամիջոցներն աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում
Ամերիկացի ժողովրդին ուղղված թվիթում, Իրանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը ասել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառ են դառնում»:
Հեսամէդդին Աշենան գրլ է. «Ամերիկացիներ, եթե մենք համաշխարհային մասշտաբով չպայքարենք կորոնավիրուսի դեմ, այն ավելի մեծ ուժով կտարածվի աշխարհում: Դոնալդ Թրամփի պատժամիջոցները հանգեցնում են Իրանում կորոնավիրուսի տարածմանն ինչն իր հերթին հանգեցնում է ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածմանը»:
Մինչ աժմ մեծ թվով երկրներ ԱՄՆ-ին կոչ են արել կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, դադարեցնել հակաիրանական պատժամիջոցները: Սակայն Սպիտակ տունը ոչ միայն չի դադարեցնում պատժամիջոցների ու առավելագույն ճնշման քաղաքականությունը, այլ նոր պատժամնիջոցներ է սահմանում Իրանի դեմ: