Արևմուտքը դեմ է պատժամիջոցների նվազեցման վերաբերյալ ՌԴ-ի առաջարկին
ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը դեմ են պատժամիջոցերի նվազեցման ՌԴ-ի առաջարկին:
Իրանի ռադիոհեռուստատեսության գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցչության գրասենյակն ուրբաթ օրը հանդես գալով մի հաղորդագրությամբ, հայտարարել է. «Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ը հրաժարվել են հաստատել Մոսկվայի կողմից ՄԱԿ-ի ԳԱ-ում ներկայացված պատժամիջոցների նվազեցման վերաբերյալ բանաձևը»:
Հաղորդագրության մեջ ասված է, որ արևմտյան մի շարք երկրներ բարդացնում են միակողմանի պատժամիջոցները նվազեցնելու վերաբերյալ առաջարկությունները՝ ավելի շատ խոչընդոտելով կորոնավիրուսի համաճարակի դեմ համաշխարհային պայքարին:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել էր կորոնավիրուսի պանդեմիայի դեմ համաշխարհային մասշտաբով պայքարելու մասին ընդարձակ բանաձև, որում անտեսվում էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ պատժամիջոցների վերացման պահանջը:
ՌԴ-ի կողմից առաջարկված փաստաթուղթը նույնեպս չի վավերացվել: